• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Աթենքում անցկացվեց միջազգային սիմպոզիում` նվիրված Հայոց ցեղասպանության հիշատակի 107-ամյակին

27 ապրիլի, 2022

Ապրիլի 27-ին Աթենքում, Եվրոպական Հանրային Իրավունքի Կազմակերպության (EPLO) միջոցառումների սրահում Հունաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպեց հատուկ միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին, որին ներկա էին Հունաստանի ԱԳՆ և Աթենքի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, Հունաստանում հավատարմագրված դեսպաններ, գիտնականներ, ուսանողներ, ՀՀ դեսպանության և հայկական համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Միջոցառման գլխավոր բանախոսն էր Արա Սարաֆյանը` Լոնդոնի Կոմիտաս ինստիտուտի հիմնադիր – տնօրենը, ով հանդես եկավ «Թուրքիան և Հայոց ցեղասպանություն. Հանձնախումբ, համախմբում և ժխտում» խորագրով դասախոսությամբ:

Միջոցառմանը բացմանն ելույթով հանդես եկավ միջազգային իրավունքի հայտնի բրիտանացի մասնագետ Ջեֆրի Ռոբերտսոնը (Queen's Counsel)` իրավաբան, մարդու իրավունքների պաշտպան, Doughty Street Chambers-ի հիմնադիր և համանախագահ, գրող:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին պրն. Ռոբերտսոնը նշեց, որ այն կանխամտածված և նախօրոք կազմակերպված հանցագործություն էր, որի նպատակն էր բնաջնջել, ոչնչացնել Օսմանյան Կայսրությունում ապրող հայերին` ազգային և կրոնական հիմունքներով: Ըստ Ռոբերտսոնի, Հայերի ցեղասպանությունը դա մի այնպիսի զահրուրելի հանցագործությունը է, որը չի կարելի ոչ ներել, ոչ էլ մոռանալ: Խոսելով ցեղասպանության մասին նա ընդգծեց, որ ցեղասպանության ենթարկվեցին նաև հույները, բայց ի տարբերություն հայերի հույներն այդ ժամանակ արդեն ունեին հայրենիք և շատերին հաջողվեց հասնել Հունաստան: Ռոբերտսոնն ընդգծեց, որ այն ժամանակաշրջանում գոյություն չուներ Միջազգային դատարան` կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու համար, սակայն 1915 թվականի մայիսի 24-ին Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի կառավարությունները դատապարտեցին Օսմանյան Կայսրության շրջաններում, քաղաքներում հայերի նկատմամբ իրագործածը` առաջին անգամ միջազգային իրավունքում կատարվածը՝ որակելով այն որպես «մարդկության և քաղաքակրթության դեմ իրականացված հանցագործություն»: Ռոբերտսոնը նմանություններ անցկացրեց Հայոց ցեղասպանության և Հրեաների Շոայի միջև արձանագրելով, որ այն ժամանակ Գերմանիան Թուրքիայի դաշնակիցն էր և խորհուրդ էր տալիս Թուրքիային թե ինչպես սպանել հայերին, իսկ ավելի ուշ` ոգևորված լինելով Հայերի Ցեղասպանությունից, նմանատիպ հանցագործություն իրագործեց Հրեաների նկատմամբ: Անդրադառնալով Ցեղասպանության ճանաչմանը, պարոն Ռոբերտսոնը նշեց, որ երեսունից ավել երկիր ճանաչել է Հայերի ցեղասպանությունն, այդ թվում նաև ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը, բայց այդ երկրների շարքում դեռ չկան Միացյալ Թագավորությունն ու Իսրայելը ընդգծելով, որ երկու պետությունը չեն ճանաչել այն` ելնելով զուտ ինչ-ինչ շահերից։ Նա նաև անդրադարձավ «ցեղասպանություն» եզրույթի` Ռաֆայել Լեմկինի կողմից շրջանառության մեջ մտցնելու պատմությանը։

Միջոցառման համակարգող` Հայաստանում Հունաստանի առաջին դեսպան Լեոնիդաս Խրիսանթոպուլոսն ընթերցեց Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի խոսքը` միջոցառման մասնակիցներին: Դեսպան Մկրտչյանը նշեց, որ Հունաստանում Հայոց ցեղասպանությանը նվիրված բազմաթիվ և հիմնական քաղաքական միջոցառումներից հետո դեսպանությունը նպատակահարմար գտավ կազմակերպել նաև գիտակրթական և մշակութային բնույթի միջոցառումներ։ Դեսպանն ընդգծեց, որ «ցեղասպանության վերաբերյալ կրթվածության բարձրացումը ցեղասպանության կանխարգելման մեր համընդհանուր պայքարի կարևոր բաղկացուցիչներից մեկն է։ Անշուշտ հեռու ենք կանխարգելման նպատակին հասնելուց։ Հայաստանը շարունակում է առերեսվել մի կողմից Թուրքիային, որը շարունակում է ագրեսիվորեն ժխտել ցեղասպանությունը և, ինչպես երկու օր առաջ ականատեսը եղանք, բարձր մակարդակով սադրիչ ծաղրանքի ենթարկեց ցեղասպանությունից փրկվածների ժառանգներին, որը դատապարտելի է և բացարձակապես անընդունելի։ Մյուս կողմից, Հայաստանի մեկ այլ հարևանը` Թուրքիայի կողմից աներկբա աջակցություն վայելող Ադրբեջանը ամենօրյա կտրվածքով և բոլոր մակարդակներով չի թաքցնում իր ցեղասպան նկրտումները։ Դրա վառ ապացույցն է նրա վերաբերմունքը Արցախի նկատմամբ և այն գոյութենական սպառնալիքը, որը կախված է արցախահայության գլխին։ Այնպես որ ցեղասպանությունից մեկ դար անց էլ, մենք` հայերս, դեռևս ականատեսն ենք լինում մեր տարածաշրջանում էթնիկ զտումների և զանգվածային սպանդի նոր փորձերի ու սպառնալիքների»։

Դեսպանը խոսքի ավարտին ներկայացրեց Արա Սարաֆյանին, ինչպես նաև շնորհակալություն հայտնեց հեղինակավոր Եվրոպական Հանրային Իրավունքի Կազմակերպությանը (EPLO) սեփական հարկի տակ միջոցառումն ընդունելու համար։

Այնուհետև հաջորդեց “Blue Book: Evidence of Armenian Genocide” վավերագրական կարճամետրաժ ֆիլմը, որը 2015 թ բրիտանական Բալիստա Մեդիա ընկերությունը նկարահանել էր Հայոց ցեղասպանության հարյուրամյակի համատեքստում։ Ֆիլմում բրիտանացի հայտնի պատմաբան-լրագրող Դեն Սնոուն հարցազրույցների, արխիվային նյութերի հիման վրա ներկայացնում է բրիտանական Կապույտ գրքի ստեղծման պատմությունը։

Վավերագրական ֆիլմին հաջորդեց միջոցառման գլխավոր բանախոս պարոն Արա Սարաֆյանի դասախոսությունը: Իր դասախոսության մեջ պարոն Սարաֆյանը վերլուծեց և մանրակրկիտ կերպով ներկայացրեց Օսմանյան Կայսրությունում հայերի Ցեղասպանության պատճառները, կազմակերպումը և մեթոդաբանությունը: Անդրադառնալով Ցեղասպանության կազմակերպանը պարոն Սարաֆյանը արձանագրեց, որ թուրքական արխիվային փաստաթղթերը ցույց են տալիս, որ Թալեաթ Փաշան նախորոք և մանրամասն կազմակերպել է հայերի ցեղասպանությունը կայսրության տարբեր շրջաններում, քաղաքներում` իր մոտ ունենալով այդ շրջաններում և քաղաքներում բնակվող հայերի ամբողջական պատկերը: Գործընթացն եղել է չափազանց լավ կազմակերպված և կանխամտածված: Ավելին, դեռ ցեղասպանությունից առաջ Օսմանյան Կայսրությունում Ամերիկայի հյուպատոսական ծառայությունների փաստաթղթերը խոսում էին, որ իշխանությունները պատրաստում են հայերի բնաջնջումը` ստանալով այդ տեղեկությունները Կայսրության տարածքում գործունեություն ծավալող տարբեր միսիոներական կազմակերպություններից, ընդգծելով, որ արդեն մինչ Ցեղասպանությունը կար տեղեկություն գալիք արհավիրքի մասին:

Խոսելով ժամանակակից Թուրքիայի մասին, պարոն Սարաֆյանն ընգդծեց, որ Էրդողանի կառավարման տարիներին Թուրքիան ինչ-որ ձևով սկսեց առերեսվել Հայոց ցեղասպանության հետ, դա օգտագործելով որպես այլընտրանքային քաղաքականություն:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: